Ծառայություններ

Հրավեր և պլանավորում մեկ հարթակում

Էջը մնում է գեղեցիկ հրավեր հյուրերի համար, իսկ անձնական հատվածը դառնում է աշխատանքային տարածք զույգի և կազմակերպչի համար։

Ընտրել հրավիրատոմս

Ծառայություններ

Հրավեր և պլանավորում մեկ հարթակում

Էջը մնում է գեղեցիկ հրավեր հյուրերի համար, իսկ անձնական հատվածը դառնում է աշխատանքային տարածք զույգի և կազմակերպչի համար։

Էլեկտրոնային հրավիրատոմս

Անձնական հղում՝ բացման էկրանով, պատմությամբ, օրվա ծրագրով, քարտեզներով և հյուրերի հաստատմամբ։

Անհատական տեքստեր

Հայերեն տեքստեր, անուններ, ամսաթվեր և բոլոր կարևոր մանրամասները՝ մշակված ձեր միջոցառման տոնին համապատասխան։

Լուսանկարներ և վիդեո

Հրավերը կարող է ներառել նախահարսանեկան նկարահանում, ընտանեկան կադրեր, սլայդներ կամ կարճ վիդեո։

Երաժշտություն

Էջի տրամադրությունը լրացնող երաժշտություն՝ միացնելու կամ անջատելու հարմար կառավարմամբ։

Քարտեզներ

Եկեղեցի, ռեստորան կամ այլ վայրեր՝ բացվող քարտեզների և ուղիների հղումներով։

RSVP

Հյուրերը հաստատում են ներկայությունը, իսկ դուք ստանում եք կազմակերպված պատասխաններ մեկ տեղում։

Հյուրերի կառավարում

Հյուրերի ցուցակ՝ կողմերով, կարգավիճակներով, նշումներով և RSVP պատասխաններից ներմուծման հնարավորությամբ։

Սեղանների նստեցում

Կլոր, օվալ, ուղղանկյուն կամ բանկետային սեղաններ՝ դինամիկ տեղերով, պտույտով և նստատեղ առ նստատեղ կցումով։

Հարսանեկան բյուջե

Նախահաշիվ, փաստացի ծախսեր և վճարված տողեր՝ դրամով հաշվարկվող պարզ կառավարմամբ։

Ի՞նչ է ներառված գնի մեջ

Ոչ մի թաքնված վճար

Շատերը սրանց համար ավելացնում են 5,000–9,000 ֏ յուրաքանչյուր կետի համար։ Մենք՝ ոչ․ ամեն ինչ ներառված է հրավերի գնում։

Հագուստի ոճի (dress code) բաժին
Երկլեզու կամ եռալեզու հրավեր
Ընտրովի երաժշտություն
RSVP հարցաշար՝ ձեր հարցերով
Քարտեզներ, օրվա ծրագիր և հետհաշվարկ
Անսահմանափակ թվով հյուրեր
Փոփոխություններ՝ հրավերն ուղարկելուց հետո
QR կոդ՝ տոնասրահի համար

Պլանավորման հարթակը՝ հյուրերի ցուցակ, նստեցում, բյուջե · լրացուցիչ +5,000 ֏

Հարսանիքի պլանավորում

Անձնական հատված, որտեղ ամեն մանրուք իր տեղում է

Յուրաքանչյուր հրավերի համար կարող է բացվել առանձին պլանավորման տարածք։ Հյուրերը, նստեցումը, RSVP պատասխանները և բյուջեն կապված են նույն միջոցառման հետ, առանց այլ հրավերների տվյալներին հասանելիության։

Պլանավորում՝ հյուրեր, նստեցում, բյուջե · +5,000 ֏

Հյուրերի ցուցակ

Կողմեր, կարգավիճակներ, նշումներ և RSVP-ից ներմուծում։

Սեղանների քարտեզ

Տարբեր ձևի սեղաններ, դինամիկ տեղեր, պտույտ և հյուրի կցում նստատեղին։

Բյուջե AMD-ով

Նախահաշիվ, փաստացի ծախս և վճարված տողերի արագ հաշվարկ։

Հրավերի խմբագրում

Նույն անձնական հատվածից՝ հրավերի տվյալներ, ծրագիր, քարտեզներ և մեդիա։

Event management

Հարսանիքի կառավարում՝ հրավերի հետ միասին

Գարիկի և Լիկայի օրինակի վրա երևում է, թե ինչպես է անձնական պորտալը հավաքում հյուրերին, նստեցումը, բյուջեն, մատակարարներին, առաջադրանքները և հրավերի խմբագրումը մեկ հստակ աշխատանքային տարածքում։

Պլանավորման հարթակ՝ հյուրերի ցուցակ, նստեցում, բյուջե · լրացուցիչ +5,000 ֏